Ոսկին թանկացել Է մինչեւ հնգամսյա առավելագույն ցուցանիշ
SOCIETYՈսկու համաշխարհային գները հասել են 2016 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն նշագծին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ քաղաքական լարվածության սաստկանալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Անցած շաբաթ ոսկին թանկացել Էր 2,5 տոկոսով. շաբաթվա ընթացքում աճի այդ դինամիկան ամենազգալին Է դարձել անցած տարվա հունիսից ի վեր:
Երեւանի ժամանակով ժամը 10:20-ին ոսկու գինը սակարկությունների փակման նախորդ մակարդակի համեմատությամբ աճել Է 0,08 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1289 դոլար: Արծաթի գինը նունպես բարձրացել Է 0,22 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 18,55 դոլար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



