Իսրայելում հացադուլ են հայտարարել հազարից ավելի պաղեստինցի դատապարտյալներ
INTERNATIONAL NEWS Իսրայելում ապրիլի 17-ին հացադուլ են հայտարարել հազարից ավելի պաղեստինցի դատապարտյալներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բողոքի ակցիան սկսվել Է պաղեստինյան շարժման առաջնորդներից մեկի՝ Մարվան Բարգուտիի կոչից հետո, որն Իսրայելում դատապարտված Է ցմահ ազատազրկման:
Ինչպես նշել Է Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչ Իսսա Կարակեն, հացադուլ են հայտարարել շուրջ 1300 պաղեստինցի դատապարտյալներ, նրանց թիվը կարող Է աճել:
«Պաղեստինցի կալանավորների ակումբ» ոչ կառավարական կազմակերպությունում ակցիայի մասնակիցների թիվը գնահատում են 1500:
Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցչի տվյալներով՝ իսրայելական բանտերում պահվում են շուրջ 7 հազար պաղեստինցիներ:
Մարգան Բարգուտին 2004 թվականին Իսրայելի դատարանի կողմից ցմահ ազատազրկման Է դատապարտվել հինգ մարդու սպանության համար, ինչպես նաեւ 40 տարվա բանտային կալանքի՝ մահափորձի համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



