Դդմի օգտակարության մասին
PHOTOՄասնագետները պնդում են, որ դդմի կիրառումն ակտուալ է: Բայց եթե ստամոքսի խոց, տասներկումատնյա աղիքի կամ գաստրիտի հետ կապված խնդիրներ կան, ավելի լավ է խուսափել դրանից:
Նրանք պնդում են, որ դդում սիրելու բազում պատճառներ կան: Այն օգնում է բարձրացնել դիմադրողականությունը, ազատվել ավելորդ կիլոգրամներից, պաշտպանել օրգանիզմը բազմաթիվ քաղցկեղներից:
Հատկապես աշնանը ակտուալ են դդմային կերակրատեսակները, որոնք կարող են հիանալի պայքարել հարբուխի դեմ: Մասնագետներն պնդում են, որ դդումը հատկապես օգտակար է «թույլ կոկորդ» ունեցողների համար: Այն օգնում է կանխել անգինայի, ֆարինգիտի եւ տոնզիլիտի զարգացումը:
Դդմի մեջ առկա դիետիկ մանրաթելը եւ պեկտինը նպաստում են «վատ» խոլեսթերինի մակարդակի նվազմանը: Բացի այդ, դրանում առկա պրովիտամին A-ն բարելավում է արյան շրջանառությունը՝ կանխելով թրոմբների ձեւավորումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: