Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
SOCIETYԿալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի գիտնականերն սմարթֆոնների համար ստեղծել են ապակի, որն ինքնավերականգնվելու ունակություն ունի: Ինչպես հայտարարել Է գիտական խմբի ղեկավար Չաո Վանը՝ ներկայացնելով նոր նյութը, ապակին շատ կայուն Է զանազան ճաքերի, քերծվաքների եւ կտրվածքների առաջանալու նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր ստեղծած ապակին կարող Է անցկացնել Էլեկտրական հոսանք, ուստի որպես սմարթֆոնների եւ այլ շարժական տեխնիկայի դիսփլեյներ դրա օգտագործումը շատ նպատակահարմար Է թվում»,- պարզաբանել Է գիտնականը:
Ինչպես նա Է պնդում, եթե ստեղծված նյութը ջարդվի երկու մասի, ապա երկու կեսերը կարող են լիովին վերականգնվել եւ սերտաճել ընդամենը մեկ օրում: Այն նաեւ մեծ ճկունություն ունի եւ կարող Է ձգվել՝ 50 անգամ ավելի երկար դառնալով սկզբնական չափից:
Չաո Վանը համոզմունք Է հայտնել, որ նոր ապակին շուկա դուրս կգա արդեն առաջիկա երեք տարվա ընթացքում եւ «կփոխի մեր առօրյա կյանքը»:
Մասնագետները համոզված են, որ իրենց նյութը, բացի սմարթֆոններից, կարելի Է նաեւ օգտագործել ռոբոտներ եւ այլ տեխնիկա ստեղծելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



