Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ձմեռային շրջանի ուսուցման ստուգարք են հանձնում
SOCIETYՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ընդհանուր ղեկավարությամբ սկսվել Է ձմեռային շրջանի ուսուցման ստուգարքների հանձնումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունից, ընդամենը պատրաստության մակարդակի գնահատման ընթացքում ներգրավված են 2 հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր զենք ու ռազմական տեխնիկա:
Զորամիավորման զինծառայողների կողմից ստուգարքների հանձնումը կտեւի երեք շաբաթ եւ կանցկացվի երեք փուլով: Առաջին փուլում գնահատվելու Է ռազմակայանի ամբողջ անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը, մարտական հերթապահության, օպերատիվ պատրաստության, զենքի ու ռազմական տեխնիկայի վիճակը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, իրավակարգի եւ զինվորական կարգապահության պահպանումը:
Երկրորդ փուլում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների մշտական տեղաբաշխման վայրերում զինծառայողներն ստուգարքներ են հանձնելու ղեկավար փաստաթղթերի, կանոնադրությունների, անվտանգության պահանջների իմացության գծով եւ լուծելու են սիտուացիոն ու մարտավարական խնդիրներ:
Երրորդ փուլի ընթացքում գնահատվելու են ստորաբաժանումների պրակտիկ գործողությունները ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 2,2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում ցերեկային ու գիշերային ժամերին:
Պարապմունքների ընթացքում զորամիավորման զինծառայողները կատարելու են թրթուրավոր եւ զրահատանկային տեխնիկայի վարման վարժանքներ, հրաձգություն: Նաեւ ռազմական օկրուգի հանձնաժողովը անձնակազմից նորմատիվներ Է ընդունելու հատուկ, տեխնիկական, մարտավարական, շարային եւ ֆիզիկական պատրաստությունից, ռազմական տեղագրությունից եւ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանությունից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



