Իրանի պաշտպանության նախարարը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հույս է հայտնել
INTERNATIONAL NEWSԻրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, այս մասին Դեհղանը խոսել է Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
«Հաշվի առնելով ներկա իրադրությունը` մենք հավատացած ենք, որ տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ ճգնաժամի և վտանգի: Հետևաբար, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը պարտավորություն կստանձնեն հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կկանխեն ճգնաժամի հետագա լարումը` թույլ չտալով արտաքին և անտեղի միջամտություն»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



