ԱՄՆ-ի առաջին տիկինը եւ նախագահի կրտսեր որդին Վաշինգտոն կտեղափոխվեն ամռանը. Fox
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, եւ կրտսեր որդին՝ Բերոնը, Նյու Յորքից Վաշինգտոն կտեղափոխվեն այս տարվա ամռանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի՝ անունը չնշված բարձրաստիճան աշխատակցի:
Այդ աղբյուրի տեղեկությունների համաձայն, տեղափոխությունը կկայանա այն բանից հետո, երբ 11-ամյա Բերին, որը հաճախում Է Էլիտար մասնավոր դպրոց, ուսումնական տարին կավարտի իր համար սովորական միջավայրում: Սպիտակ տուն ժամանելը մի քանի ամսով հետաձգելու Մելանիայի մտադրությունը, որպեսզի Բերոնն ուսումնական տարին ավարտելու հնարավորություն ունենա, ավելի վաղ հաստատել Էր նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփն ինքը, որի պաշտոնակալությունը տեղի Է ունեցել հունվարի 20-ին:
Իր հերթին NBC հեռուստաալիքը ճշտել Է, որ Մելանյան եւ Բերոնը, ինչպես սպասվում Է, գլխավոր նախագահական նստավայր (գտնվում Է Վաշինգտոնի Փենսիլվանիա-ավենյու 1600 հասցեում) կժամանեն «հունիսից հետո»: Վկայակոչելով անունները չնշված աղբյուրներ՝ NBC-ն նշել Է, որ Մելանյան ներկայում ակտիվորեն մասնակցում Է Սպիտակ տան բնակելի հարկաբաժինների համար կահույք ընտրելուն: Առայժմ Մելանյան եւ Բերոնը մնում են Հուդզոնի ափին գտնվող քաղաքում, որտեղ բնակվում են Trump Tower երկնաքերի փենթհաուսում:
Ի դեպ, Բերոնը կդառնա անցած ավելի քան կես դարի ընթացքում ԱՄՆ-ի նախագահի առաջին որդին, որն ապրելու Է Սպիտակ տանը: Վերջին անգամ նախագահի մայրաքաղաքային նստավայրը միայն 1963 թվականին Է տեսել պետության ղեկավարի որդուն: Այն ժամանակ նա ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու զավակն Էր՝ Ջոն Քենեդի Կրտսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



