Ռուսաստանցիների մեծամասնությունը բացասական գնահատական Է տվել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին
INTERNATIONAL NEWSՌԴ-ում անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 80 տոկոսն այսօր բացասական գնահատական Է տալիս Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին՝ դրանք համարելով լարված, սառը կամ թշնամական, ընդ որում՝ հարցվածների միայն երրորդ մասը մոտակա հեռանկարում դրանց բարելավման հույս ունի, իսկ 15 տոկոսը երկկողմ հարաբերությունների վատացում Է սպասում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կատարած հարցման արդյու նքներից:
«ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ» համառուսաստանյան հարցումը հեռախոսային հարցազրույցի եղանակով անցկացվել Է 2017 թվականի ապրիլի 11-12-ին 1,2 հազար մասնակիցների շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,5 տոկոսը:
Սոցիոլոգները հաշվարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների ինդեքսը, որն արտացոլում Է ռուսաստանցիների կողմից երկկողմ հարաբերությունների գնահատումը: Ինդեքսը չափվում Է կետերով, դրա մեծությունը կարող Է տատանվել մինուս 100-ից մինչեւ 100. որքան բարձր Է ցուցանիշը, այնքան ավելի լավ են ռուսաստանցիները գնահատում երկու երկրների հարաբերությունները:
Վերջին մեկ ամսում այդ ինդեքսի մեծությունն զգալիորեն նվազել Է. եթե ընթացիկ տարվա մարտին այն հավասար Էր 45 կետի, ապա ապրիլին ընկել Է մինչեւ 68 կետ: Այդուհանդերձ, դա ինդեքսի ամենացածր ցուցանիշը չԷ ՀԿՈւՀԿ-ի ուսումնասիրությունների ընթացքում: Այսպես, 2014 թվականի նոյեմբերին այն կազմել Է 83 կետ, իսկ 2016 թվականի հոկտեմբերին 82 կետի նշագծին Էր:
Հարցվածների մեծամասնությունը (82 տոկոսը) բացասական գնահատականներ են տվել երկկողմ հարաբերությունների վիճակին: Այսպես, ՀԿՈւՀԿ-ի տվյալներով՝ մասնակիցների 42 տոկոսը ռուս-ամերիկյան հարաբերությունները համարում Է լարված, 28 տոկոսը՝ սառը, 12 տոկոսը՝ թշնամական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



