ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ ռազմաօդային զորավարժություններ են սկսել
INTERNATIONAL NEWSԿորեական թերակղզու հարավ - արեւմուտքում գտնվող Քունսան ամերիկյան ռազմակայանում ապրիլի 17-ին մեկնարկել Է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական օդուժի ամենամյա համատեղ զորավարժություններից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
MaxThunder զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 28-ը, մասնակցում են շուրջ հազար ամերիկացի եւ մոտավորապես 500 հարավկորեացի զինծառայողներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 7-րդ օդային բանակի եւ Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերի տարատեսակ մարտական ինքնաթիռներ:
Զորավարժությունները տեղի են ունենում Կորեական թերակղզու շուրջը իրադրության կտրուկ սրման ֆոնին: Անցյալ շաբաթվա վերջին թերակղզու ափերին Է մոտեցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ:
Միաժամանակ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում հաղորդագրություններ են հայտնվել Միացյալ Նահանգների կողմից ԿԺԴՀ-ին հնարավոր հարվածի վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



