Ալլա Լևոնյանը` չորրորդ երեխան ունենալու լուրերի մասին
PHOTOLife.panorama.am-ը գրում է
Ժողովուրդը սիրում է հայտնիների անձնական կյանքից յուրաքանչյուր մանրամասի տեղեկանալ: Նրանք երբեմն, չափից շատ հետաքրքրված լինելով, ասեկոսեներ են հորինում, կամ պարզապես մեկ լուսանկարով անգամ ենթադրություններ են անում` ամուսնացել է կամ ամուսնալուծվել, բալիկի է սպասում և այսպես շարունակ:
Օրերս Առաջին ալիքի «Բենեֆիս» ծրագիրը նվիրված էր երգահան Էդգար Գյանջումյանին, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև երգչուհի Ալլա Լևոնյանը: Եթերից հետո շատերը սկսեցին խոսել, թե Ալլա Լևոնյանը կրկին հղի է և պատրաստվում է չորրորդ անգամ մայրանալ:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Ալլա Լևոնյանի հետ` ճշտելու, թե արդյոք բարի լուրը համապատասխանում է իրականությանը:
«Ոչ, իրականում հղի չեմ, ու անկեղծ ասած չգիտեմ էլ, թե ինչու են մարդիկ նման բան ենթադրել: Այդ հաղորդման ժամանակ կիպ սև զգեստ էի հագել, բացի այդ էլ բավականին քաշ եմ կորցրել, զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ նման բան կարծել»,- նշեց երգչուհին, իսկ հարցին, թե Ալլա Լևոնյանը մտադրությո՞ւն էլ չունի ապագայում չորրորդ երեխան ունենալ, ժպիտով պատասխանեց.
«Եթե անկեղծ լինեմ` այս պահին նման մտադրություն չունեմ, բայց ինչպես ասում են` երբեք մի ասա, երբեք: Դա Աստծո կամոցողությամբ միայն կարող է լինել, այնպես որ, չգիտեմ` ապագայում չորրորդ բալիկը կունենամ, թե ոչ»:
.jpg)
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



