Բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 31.6 մլրդ դրամ և 39.7 մլն դոլար
ECONOMICSԱրտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 8-12-ը բանկերի կողմից գնվել է 72 մլն 346 հազար 225 դոլար՝ 475.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 80 մլն 653 հազար 331 ԱՄՆ դոլար՝ 477.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Նասդաք Արմենիամ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9 մլն 750 հազար ԱՄՆ դոլար 476.59 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 476.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 646 հազար 265 եվրո՝ 532.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 10 մլն 5 հազար 506 եվրո 537.45 դրամ՝ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 804 մլն 325 հազար՝ 111 ռուբլի 8,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 204 մլն 639 հազար 748 ՌԴ ռուբլի՝ 8.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 1-7-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.7 մլն ԱՄՆ դոլար: