Apple-ի համահիմնադիրը կանխագուշակել Է, որ մարդիկ կապրեն անապատում
INTERNATIONAL NEWSApple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը պատմել Է իր այն տեսլականի մասին, թե աշխարհում ինչ տեղի կունենա 2075 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին:
Նրա խոսքով՝ Apple ընկերությունը «գոյություն կունենա երկար ժամանակ, ճիշտ ինչպես IBM-ն», որը հիմնվել Է 1911 թվականին: «Ծիծաղելի կլիներ, եթե Apple-ը չապրեր մինչեւ 2075 թվականը: Նույն բանը վերաբերում Է նաեւ Google-ին ու Facebook-ին»,- կարծում Է նա:
Վոզնյակը նաեւ պատմել Է, որ 2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում, քանի որ դա իդեալական վայր Է ապագայի՝ զրոյից ստեղծված քաղաքի համար: Նրա կարծիքով՝ մարդկանց կյանքում կարեւոր դեր կխաղա արհեստական ինտելեկտը:
Տիեզերքի նվաճման վերաբերյալ Վոզնյակը նույնպես բավականին լատատեսորեն Է տրամադրված: Նա համոզված Է, որ մինչեւ 2075 թվականը մարդկանց կհաջողվի բնակեցնել Մարսը, եւ այն կդառնա երկրաբնակների արդյունաբերական կենտրոնը: Apple-ի համահիմնադիրը կարծում Է, որ միաժամանակ մարդիկ կկարողանան կապ հաստատել արտամոլորակային ռասաների հետ:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



