Չամիչը ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար
LIFEՉամիչը ոչ միայն համեղ է, այլ նաև օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Չամիչի պարբերբար օգտագործումը ամրապնդում է նյարդային համակարգը:
Բժիշկները խորհուրդ են տալիս չամիչ ուտել անեմիայի և ընդհանուր թուլության ժամանակ, տենդի և աղեստամոքսային տրակտի խանգարումների ժամանակ, ինչպես նաև սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ:
Օգտակար է թոքերը, սիրտը, նյարդային համակարգը ամրապնդելու համար, ունի թուլացնող հատկություն, որի հետևանքով ճնշում է զայրույթը և հանդարտեցնում նյարդերը: Անգամ կարիեսը և լնդերի հիվանդությունները կարելի է բուժել չամիչի օգնությամբ:
Չամիչը հարուստ է օգտակար հանքային աղերով, օրգանական թթուներով և վիտամիններով:Չամիչում 8 անգամ ավել գլյուկոզ և ֆրուկտոզ է առկա, քան թարմ խախղողում:
Ուժեղ հազի և բրոնխիտի ժամանակ 30 գ չամիչը 45 րոպե թողեք եփած սառեցված ջրում և քնելուց առաջ կերեք տաք կաթի հետ: Չամիչն օգտակար է նաև անքննության դեպքում և խորհուրդ է տրվում քնելուց առաջ ուտել 50 գրամ չամիչ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: