Սիրուշոն պարծեցել է իր «գլադիատոր» կոշիկով
LIFEՍիրուշոն վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերի իր էջերում եւ ամեն օր հրապարակում է նոր լուսանկարներ եւ հոլովակներ, որոնք միանգամից հայտնվում են հազարավոր օգտատերերի ուշադրության կենտրոնում։
Դեկտեմբերի 4-ին Սիրուշոն ներկա է եղել հայտնի երգիչ Անդրեի «Անդրենալին» շոուի եզրափակիչին՝ լինելով ոչ միայն հատուկ հյուր գալա համերգին, այլեւ ժյուրիի չորրորդ անդամը։
Շոուի եզրափակիչին Սիրուշոն կատարել է իր «Զարթոնք» երգը։ Իհարկե, այս մասին երգչուհին արդեն տեղեկացրել է իր երկրպագուներին, ինչպես նաեւ լուսանկարներ հրապարակել ելույթից։
Բայց Սիրուշոն չի մոռացել նաեւ հետնաբեմում արված կադրերի մասին։ Instagram-ում հայտնված նոր լուսանկարում 29-ամյա երգչուհին սեւ զգեստով է եւ ցուցադրում է իր «գլադիատոր» կոշիկը։
Նշենք, որ «գլադիատոր» սանդալները նորաձեւություն եկան 2015-ից եւ վերջին երկու տարիների ամենատարածված թրենդներից են։