Մադոնան՝ «Harper's Bazaar» ամսագրի շապիկին (տեսանյութ, ֆոտո)
LIFEԼեգենդար երաժիշտ Մադոնան շարունակում է մնալ երաժշտության արտադրության ոլորտի ամենահաջողակ և պահպանջված արտիստներից մեկը: Տասնյակ տարիներ երգչուհուն հաջողվել է իր նորանոր կերպարներով, արվեստով և տեսակով զարմացնել իր երկրպագուներին:
Ամիսներ առաջ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում ամփոփված կադրերում կարող եք տեսնել, թե ինչպես է երգչուհին մասնակցել հայտնի «Harper's Bazaar» ամսագրի 150-ամյակին նվիրված համարի պատրաստման շրջանակներում իրականացված լուսանկարահանման աշխատանքներին: Ավելին, երգչուհին լայնածավալ հարզացրույց է տվել ամսագրին, որում անկեղծացել է ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ ունեցած իր տեսակետով, ինչպես նաև անդրադարձել կնոջ արտաքնի վրա ունեցած տարիների ազդեցությանը և դրանց դեմ պայքարելու միջոցներին:
Մանրամասները՝ տեսանյութում և լուսանկարներում: