ԱՄՆ-ն սիրիացի ընդդիմադիրներին զենիթա-հրթիռային համակարգեր չի տրամադրել. Պենտագոն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սիրիական ընդդիմադիր որևէ խմբավորման շարժական զենիթա-հրթիռային համակարգեր չի տրամադրել. տեղեկացնում է RBC-ն:
«Մենք զենիթա-հրթիռային համակարգեր չենք տրամադրել»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նա, սակայն, չի պատասխանել հարցին այն մասին, թե իրոք ամերիկյան կառավարությունը քննարկում է Բաշար ալ-Ասադի դեմ կռվող սիրիական ընդդիմության խնդրանքը՝ նման համակարգեր տրամադրելու վերաբերյալ:
Ավելի վաղ The Washington Post-ը հաղորդել էր, որ սիրիական երկու խմբավորում, որոնք ԱՄՆ-ի աջակցությունն են ստանում, դիմել են Սպիտակ տանը՝ ռուսական ինքնաթիռների դեմ կիրառելու համար իրենց զենիթա-հրթիռային համակարգեր տրամադրելու խնդրանքով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



