38-ամյա Լեւան Կոբիաշվիլին` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
SPORTՎրաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լեւան Կոբիաշվիլին ընտրվել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հաղորդում է կազմակերպությանկայքը:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններում 38-ամյա Կոբիաշվիլին հավաքել է 18 ձայն՝ 3 քվեով գերազանցելով Ռեւազ Արվելաձեին:
Նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր 2014-ին: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», «Ռուստավիում», Վլադիկավկազի «Ալանիայում», գերմանական «Ֆրայբուրգում», «Շալկեում» եւ «Հերտայում»: Վրաստանի հավաքականի կազմում Կոբիաշվիլին 1996–2011-ն անցկացրել է 100 խաղ՝ խփելով 12 գոլ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



