Երևանի մշակութային ժառանգությանը և կայուն զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդես կկազմակերպվի
CULTUREՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ը, այս տարի կնշվի «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ կազմակերպում է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես: Մշակութասեր հասարակայնությանը կներկայացվեն վերոնշյալ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները`մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 8-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



