ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու են մարդու իրավունքները միջազգային հակամարտությունների ընթացքում
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին համոզել Է ապրիլի 18-ին դռնբաց նիստ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պահպանության միջեւ փոխադարձ կապի թեմայով: Ապրիլի 17-ին այս մասին հայտնել Է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը:
Նիստի սկիզբը, որն անվանվել Է «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը. մարդու իրավունքները եւ զինված հակամարտության կանխումը», նախատեսված Է Երեւանի ժամանակով 23:00-ին: Հանդիպմանը զեկուցմամբ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
ԱՄՆ-ի պատվիրակության կողմից պատրաստված կոնցեպտուալ գրության մեջ բանավեճի մասնակիցներին առաջարկվում Է քննարկել «մարդու իրավունքների լուրջ խախտումներին» հակազդելու միջոցները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են հանգեցնել զինված հակամարտությունների, հումանիտար ճգնաժամերի եւ ամբողջ շարք տարածաշրջանների ապակայունացման:
ԱՄՆ-ն առաջիկա նիստը համարում Է «պատմական», քանի որ մինչ օրս Անվտանգության խորհուրդը ոչ մի անգամ չի անցկացրել հանդիպումներ, որոնք ամբողջությամբ նվիրված լինեին մարդու իրավունքների թեմային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



