Հենրիխ Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնել և գումարով օգնել է անօթևան տղամարդուն: Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից:
Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, Հենրիխ Մխիթարյանն օգնել է անօթևան տղամարդուն իտալական «Սան Կարլո» ռեստորանից դուրս գալուց հետո:
Մխիթարյանը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ի դեմ տնային խաղում դուրս էր մնացել մեկնարկային կազմից և հանդիպմանն այդպես էլ չմասնակցեց, կանգնել և դրամապանակից գումար է հանել ու տվել է իր մեքենայի մոտ սպասող անօթևան տղամարդուն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



