Սուխում Լավրովի այցը Վրաստանում որակել են ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ
INTERNATIONAL NEWSՎրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանիան հայտարարել Է, որ Աբխազիա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը «երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն Է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ջալաղանիան նաեւ նշել Է, որ Սուխում Լավրովի ժամանումը խոսում Է «միջազգային սկզբունքների ու օրենքների անտեսման» մասին:
Բացի այդ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն Է զետեղել իր կայքում, որում կոչ Է արել Ռուսաստանին` դադարեցնել սադրիչ գործողությունների պրակտիկան: Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ «Վրաստանի պետական սահմանի խախտմամբ Աբխազիայի տարածաշրջան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ժամանումը եւ Սուխումում Ռուսմաստանի դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի բացումը կոպտորեն խախտում Է պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը»:
Ապրիլի 18-ին Լավրովն աշխատանքային այցով ժամանելու Է Սուխում եւ մասնակցելու Է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանության շենքերի նոր համալիրի հանդիսավոր բացմանը: ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Աբխազիա կետեւի երկու օր: Ապրիլի 19-ին պլանավորված են Լավրովի բանակցությունները Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի, Ժողովրդական ժողովի խոսնակ Վալերի Կվարչիայի եւ հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի հետ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



