Չեմպիոնների լիգա. ֆուտբոլասերների համար երեկոն կլինի հետաքրքիր ու լարված
SPORTՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում ապրիլի 18-ին կկայանան առաջին երկու պատասխան հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ի երեկոն չափազանց հետաքրքիր է լինելու ֆուտբոլասերների համար, քանի որ սպասվող երկու դիմակայությու ններում դեռ ոչինչ պարզ չէ, և երկու խաղերում էլ վստահաբար լարված ու հետաքրքիր պայքար է սպասվում:
«Ռեալ Մադրիդ»-«Բավարիա»
Թիմերի միջև առաջին խաղն անցավ լարված պայքարում: Այս խաղում երկրպագուներն ամեն ինչ տեսան` չիրացրած 11-մետրանոց, կարմիր քարտ, խփած գնդակներ ու մինչև վերջ պայքարի ցանկություն երկու թիմերի կողմից: Եվրոպական երկու հզոր թիմերից այլ բան ակնկալել հնարավոր չէր: Առաջին խաղում «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ կամային հաղթանակ տոնեց 1-2 հաշվով: Առաջին խաղակեսում «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի խփած գնդակին երկրորդ խաղակեսում երկու անգամ պատասխանեց մադրիդցիների պորտուգալացի գոլահար Քրիշտիանու Ռոնալդուն` մեծացնելով կիսաեզրափակիչի ու ղեգիր նվաճելու իր թիմի հնարավորությունները: Սակայն «Բավարիա»-ի համար ամեն ինչ դեռ կորած չէ: Մյունխենյան ակումբը հայտնի է իր համառությամբ ու մինչև վերջ պայքարելու կամային հատկանիշներով: «Բավարիա»-ն հեշտ հանձնվող թիմերից չէ և պատասխան խաղում ամեն ինչ կանի դիմակայությունն իր օգտին շրջելու համար: Սակայն «Ռեալ»-ի խաղացողներն էլ շատ լավ գիտակցելով մրցակցի հզորությունը, ներդնելու են առավելագույնը` մրցակցի հարկի տակ ստացած առավելությունը սեփական երկրպագուների աչքերի առջև ամրագրելու համար: Ակնհայտ է, որ առաջիկա ժամերին ֆուտբոլասերներն ականատես կլինեն խաղի, որից կարելի է միայն հաճույք ակնկալել:
«Լեսթեր Սիթի»-«Ատլետիկո Մադրիդ»
Օրվա մյուս դիմակայությունը ևս խոստանում է հետաքրքիր լինել: Առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել Անգլիայի գործող չեմպիոնների նկատմամբ. առաջին խաղակեսում թիմի միակ գնդակը 11-մետրանոց հարվածով հեղինակել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Սակայն նվազագույն առավելությունը մրցակցի հարկի տակ մադրիդցիների համար ոչ մի կերպ հեշտ խաղ չի երաշխավորում: «Լեսթեր Սիթի»-ն Պրեմիեր լիգայում անհաջող խաղերի շարքից հետո վերագտել է իր խաղը ու վերջին շրջանում կրկին շարո ւնակում է հաճելի պահեր պարգևել երկրպագուներին: Այս դիմակայությունում մադրիդցիների օգտին կարող է գործել Չեմպիոնների լիգայում հանդես գալու ահռելի փորձը, մինչդեռ «Լեսթեր Սիթի»-ն առաջին անգամ է հնարավորություն ստացել մասնակցել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին: Անգլիայի գործող չեմպիոններին արդեն հաջողվել է ի դերև հանել մեկ իսպանական թիմի հույսերը. «Լեսթեր Սիթի»-ն համառ պայքարի արդյունքում 1/8 եզրափակիչ փուլում պայքարից դուրս թողեց «Սևիլիա»-ին: Կստա՞ցվի պայքարից հանել ևս մեկ իսպանական թիմի, թե՞ ոչ, պարզ կլինի առաջիկա ժամերին: Այս խաղում ևս ինտրիգը մեծ է, և սպասվում է համառ ու լարված պայքար: