Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները ցույց տվեցին հասարակության բևեռացվածությունը

SOCIETY

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր պատկերը ցույց տվեց երկրի հասարակության մասնատվածությունն ու բևեռացվածությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Նախկինում նույնպես այդ բևեռացվածությունը եղել է, սակայն ներկայում այն խորացվեց: Կարծում եմ, որ այդ իրավիճակն առաջիկայում դեռ տարբեր դրսևորումներ կստանա»,- ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ներկայացնելով քվեարկության պատկերը` Լևոն Հովսեփյանը նշեց, որ այս անգամ իշխող կուսակցությունը ձախողվեց խոշոր քաղաքներում, հատկապես, Ստամբուլում, Անկարայում: Այնինչ, նախկինում այդ երկու քաղաքներում միշտ քվեարկել են հօգուտ իշխող կուսակցության: «Ոչ»-ի օգտին քվեարկել են միջերկրածովյան շրջանները, ինչպես նաև քրդերը:  

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ  Դիանա  Յայլոյանը, ով քննարկմանը Անկարայից միացել էր տեսակապով, նշեց, որ այս ընտրություններն առանձնանում են նախորդից մի կարևոր հանգամանքով:

«Այս ընտրությունները կազմակերպվել են այնպիսի քաղաքական միջավայրում, երբ երկրում հայտարարված է արտակարգ դրություն: Նախկինում նշվում էր, որ դա շուտով կվերացվի, սակայն երեկ մեր հեռախոսներին ստացանք հաղորդագրություն այն մասին, որ արտակարգ դրությունը երկրում շարունակվելու է մի քանի ամիս ևս»,-ասաց Դիանա Յայլոյանն` ընդգծելով, որ հանրաքվեի արդյունքների հետ կապված հասարակության մի ստվար զանգված հիասթափված է:

Նա նկատեց, որ չնայած իշխող ուժի ջանքերին, այն չկարողացավ հաղթանակ տանել բարձր տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում տարբեր նախաձեռնությունների դեպքում Էրդողանին այլ քաղաքական ուժերի աջակցությունն է պետք լինելու:  

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով քննարկմանը Ստամբուլից  միացել էր տեսակապի միջոցով, նշեց, որ այս հանրաքվեն երկրի փոքրամասնությունների առօրիայի վրա առանձնապես չի ազդի:

«Այս բարեփոխումները հատուկ մեզ համար դժվարություն չեն ստեղծում: Այսինքն` խնդիրն ընդհանուր երկրին, պետությանն է վերաբերում: Երկիրը մեծ ալեկոծումների մեջ է: Թուրքիան ուղղություն էր վերցրել դեպի Արևմուտք, ձգտում էր մոտ լինել արևմտյան բարքերին, սակայն տեսնում ենք, որ վերջին տարիներին այդ ուղղությունից լրիվ շրջված է: Դրան արձագանքում է նաև հասարակությունը: Այդ ալեկոծումները ազդում են և’ երկրի արտաքին քաղաքականության, և’ տնտեսության վրա: Ներդրողները շատ զգույշ են դարձել Թուրքիայի նկատմամբ, զբոսաշրջության  գումարները զգալի նվա զել են: Ահա այս ամենը հաշվի առնելով, բոլորս լուրջ մտահոգություն ունենք երկրի ապագայի նկատմամբ»,-ասաց Բագրատ Էստուկյանը` նշելով, որ Թուրքիայում հայության մեծամասնությունը «ոչ»-ի կողմնակից է:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe