Միջադեպ՝ Մոսկվա-Երևան չվերթից առաջ. օդաչուն հրաժարվել է թռիչքից
SOCIETYՄոսկվայի Վնուկովո օդանավակայանում անձնակազմը հրաժարվել է թռիչքից ուղևորի պատճառով, որը բիզնես-դասի տեղ է պահանջել: Ինչպես հաղորդում է life.ru կայքը, միջադեպը գրանցվել է Մոսկվա-Երևան թռիչքից առաջ:
Տղամարդը, որի ազգությունը չի հստակեցվում, չի ցանկացել թռչել էկոնոմ դասով և փոխել է իր տեղը: Նրան նկատողություն են արել, ի պատասխան տղամարդը սկսել է վիճել բորտուղեկցորդուհու հետ, ներխուժել է օդաչուի սենյակ, որպեսզի հարցը «տղամարդուն» վայել լուծի:
Բազմաթիվ վիրավորանքներից, հայհոյանքներից հետո օդաչուն որոշել է ոչ մի տեղ չթռչել: Տղամարդուն ևս հանել են թռիչքից: Մյուս ուղևորները Երևան են ժամանել այլ ինքնաթիռով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



