Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Վարդան Սարգսյանը նոր բացահայտումներ է անում հնդկական սերիալների դերասանների մասին

PHOTO

BlogNews.am-ը գրում է.

«Տնից հեռու» հաղորդման շրջանակներում Վարդան Սարգսյանն այս անգամ մեկնել էր Մումբայ: Ինչպես Վարդանն է ասում, մեկնելու նպատակի հնդկական սերիալներից հայտնի դերասաններին նկահանելն էր: BlogNews.am-ի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ է պատմել ճանապարհորդությունից, դերասաններից, նրանց ստացած հոնորարներից և նրանց մասնակցությամբ հաղորդման մասին: 

«Քանի որ ես հասկացա, որ մեր երկրում բավականին շատ են սիրում նրանց, որոշեցի նկարահանել: Մոտ մեկ ամսի աշխատել էինք այդ ուղղությամբ, որովհետև այդ ամենը բավականին բարդ էր կազմակերպել: Շատ կարևոր էր մեզ համար հայտնվել նկարահանման հրապարակում և ներկա եղանք երկու հեռուստասերիալի նկարահանումներին: Հաղորդման շրջանակներում  մարդիկ կտեսնեն, թե Բոլիվուդում ինչպես են նկարահանվում սերիալները»,-պատմում է Վարդանն և ավելացնում, որ դերասանները բավականին պահանջկոտ էին: 

«Դերասանները մեծ հոնորարներ էին ուզում նրանց նկարահանելու համար: Մի անգամ պաշտոնական նամակով գրել էի, արդյունքում կես ժամ հարցազրույցի համար պահանջել էին 48.000 դոլար: Պարզ է, չէ որ նման տարբերակ մեզ ձեռք չէր տալիս, ուստի պետք էր այլ տարբերակ: Դերասաններին նկարահանելու համար պետք է ասեմ, մեզ շատ հեղինակավոր մարդ է օգնել, ում անունը իր իսկ խնդրանքով չեմ կարող տալ: Ես շատ ուրախ եմ, որ դա մեզ հաջողվեց: Չենք նկարահանել մի քանի դերասանի Բարուն Սոբթին, ով պարզապես քաղաքում չէ, բայց խոստացել է իմ հաջորդ այցի ժամանակ նկարահանվել և Սանայա Իրանին, ով ուներ առողջական խնդիրներ և այդ ժամանակ հիվանդանոցում էր գտնվում: Իսկ Մերժվածը հեռուստասերիալի հանրահայտ Իչան, իր գոռոզ պահելաձևով և դերասանին ոչ վայել պահվածքով  չնկարահանվեց: Հիմա նույնիսկ, եթե նա ինձ խնդրի և վճարի, ես նրա հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չունեմ»:  

Վարդանը նաև պատմում է, որ դերասանները բավականին հասարակ էին.«Ասեմ, որ նրանք մեգաստեղեր չեն և այդքան հայտնի չեն Հնդկաստանում, այդ երկրում յուրաքանչյուր ժամի մոտ հիսուն սերիալ է լինում եթերում, քանի որ դրանցից մի քանիսն են այստեղ՝ Հայաստանում հեռարձակվում, ուստի դրա համար նրանք բավականին հայտնի են այստեղ: Բավականին լավն էին դերասանները, հաճելի էր շփումը, ոչ մի գոռոզություն չտեսա, նրանցից մի քանիսը հարցերը պահանջել էին նախապես, բայց հանդիպումն այնքան ջերմ մթնոլորտում էր, որ այդ հարցերը բացարձակ մոռացվեցին և ուղղում էի այն հարցերը, որոնք ցանկանում էի: Դերասաններից մի քանիսի հետ հանդիպել եմ հենց մեր հյուրանոցում,մի քանիս զբաղվածության պատճառով, մենք այցելել ենք նրանց նկարահանման տաղավար: Ասեմ, որ կապը նրանց հետ մինչ օրս էլ կա, եթե իմ վայբեռը բացեմ ամեն օր նրանց հետ խոսում եմ, մեր հարաբերություններն շատ ընկերական են»:

«Չակորիի համար ես պարզապես խելագարվում եմ: Անկեղծ, ֆանտաստիկ տաղանդավոր երեխա է: Մենք նրա ծնողների հետ էինք պայմանավորվել նրան նկարելու համար և գնացինք նրանց տուն: Նրանք ապրում էին Մումբայից երկու ժամ հեռավոության վրա գտնվող քաղաքում: Հաղորդման ժամանակ կտեսնեք, թե որտեղ է ապրում փոքրիկ: Խելագարի պես սիրում եմ այդ երեխային, որովհետև նախ կիրթ, դաստիարակված, անգլերեն խոսում էր իդեալական, չնայած որ ինը տարեկան էր, բայց մեծի պես էր մտածում: Նրանք պատրաստվել էին մեր այցին, երբ գնացին նրանց տուն, հենց փոքրիկ Չակորին էր մեզ հյուրասիրում: Նրանք հիմա մեծ գումար են ծախսում երեխայի կրթության վրա, նա սովորում է բարձրակարգ և թանկ մի դպրոցում: : Նկարահանումից հետո մենք երկար խոսեցինք իրա հետ: Շատ խոստացել եմ նրան, որ կտեսնի Հայաստանը շատ շուտով: Տապասայի մասին էլ կարող եմ ասել, որ հրաշալի դերասանուհի, հրաշալի անձնավորություն էր, որի հետ հաճելի էր շփվել և այն ինչ մարդիկ տեսնում են հեռուստասերիալում պատկերացրեք հակառակն է: Օրինակ՝ մյուս դերասանուհիները, ովքեր համեստ և դրական կերպարներում էին հանդես գալիս, բացարձակ հակառակը դուրս եկավ»:

Իսկ այն հարցին, որքան գումար են ստանում դերասանները սերիալում նկարահանվելու համար՝ Վարդանը պատասխանեց.«Անկեղծ ասած նրանց ստացած հոնորարներից չեմ հարցրել, բայց ծանոթներից մեկից ճշտեցի, որ նրանք յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար ստանում ենք մինչ 500 դոլար, դա բավականին լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք քանի նկարահանումներ են լինում: Օրինակ՝ փոքր Չակորն ասեց, որ երկու տարի նկարահանվել է այդ սերիալում: Ասեմ, որ երկու տարվա համար բավականին մեծ գումար է ստացվում, որով կարելի է Մումբայում բնակարան գնել»:

Վարդանը խոստավանում է, որ հիմա զբաղված է դերասանների Հայաստան այցի կազմակերպան հարցերով, ինչը մեծ ֆինանսերն է պահանջում: «Ես գիտեմ, թե որքան մարդ է սպասում նրանց: Առաջիկա այցիս ժամանակ արդեն կհասկանա, որքանով է հնարավոր դա կազմակերպել, բայց ես ուրախ եմ, որ կարողացանք մեր պլանավորած դերասանների գոնե ութսուն տոկոսին նկարահանել»: 

«Տնից հեռու» հաղորդաշարը եթերում կլինի մայիսի կեսերին, մոտ յոթ-ութ հաղորդում կցուցադրվի դերասանների մասնակցությամբ: Վարդանը կրկին մեկնում է Մումբայ՝ երկու դերասաններին նկարահանելու համար, որոնց նախորդ այցի ժամանակ չէր հաջողվել նկարահանել: «Ես բերել եմ նաև դերասնների լուսնկարները իրենց ստորագրություններով, մաղթանքներով, որոնք կխաղարկվեն եթերից անմիջախես հետո իմ ինստագրամի էջում: Տարին մի քանի անգամ մենք ճանապարհորդություն ենք կազմակերպելու դեպի Հնդկաստան, ես ևս մեկնում եմ խմբի հետ «Տնից հեռու»-ի տուրիստականի շրջանակներում, որի ընթացքում  մարդիկ հնարավորություն կունենան հանդիպել հայտնի դերասանների հետ»:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan