Սուրճը կարող է օգնել նիհարել ցանկացողներին
PHOTOՎերջին շրջանում մասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքները պնդում են, որ սուրճի օգտագործումը կարող է քաշի նվազեցման արդյունավետ միջոց լինել: Նրանք պնդում են, որ սուրճը ախորժակը ճնշելու ունակություն ունի:
Հետազոտությունների արդյունքները ուրախացրել են սուրճի սիրահարներին: Ըմպելիքն իսկապես աշխատում է՝ նվազեցնելով քաշը: Հետազոտության ժամանակ կամավորներին նախաճաշին սովորական սուրճ են տվել, սուրճ առանց կոֆեինի եւ կոֆեինով հաբեր: Մինչեւ ճաշ գիտնականները ստուգել են մասնակիցների ախորժակը:
Մասնագետները պնդում են, եր կոֆեինով սուրճ խմողների ախորժակը զսպվում էր, իսկ կոֆեինով հաբը կամ առանց կոֆեինի սուրճը որեւէ կերպ չէին ազդում, նշել են մասնագետները:
Բայց ամեն դեպքում մասնագետները խորհուրդ չեն տալիս չարաշահել սուրճի օրական չափաբաժինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: