«Առաջնորդների» դերասանուհի Մոնիկա Ավետիսյանն իր կերպարի և առօրյայի մասին.Tert.am
LIFETert.am Life–ը գրում է.
«Առաջնորդները» հեռուստասերիալի Անիի դերակատար Մոնիկա Ավետիսյանը տարբեր նախասիրություններ ունի։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն սիրում է նկարահանվել հեռուստասերիալում ու զբաղվել երկատությամբ։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին պատմեց մասնագիտության ընտրության, հեռուստաէկրաններին հայտնվելու և առաջիկա ծրագրերի մասին։
«Երբ դպրոցն ավարտեցի, 15 տարեկան էի։ Այդ ժամանակ ծնողներիս հետ խորհրդակցում էինք, թե ինչ մասնագիտություն ընտրեմ։ Ես ուզում էի արվեստի ուղղությամբ գնալ, բայց ծնողներս դեմ էին։ Նրանք խորհուրդ տվեցին, որ բիզնեսի մեջ խորանամ. սովորեմ հաշվապահություն, բանկային գործ և այլն։ Ընդունվեցի Եվրասիա Միջազգային համալսարան տնտեսագիտության ֆակուլտետ։ Մեծ հաջողություններ ունեցա համալսարանի KBH-ի թիմում։ Հետո մեկ տարի անց կրթական ծրագիր շահեցի ու գնացի Լեհաստան։ Նույնիսկ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց միևնույն է միշտ արվեստն ինձ ուղեկցել է»,– ասաց Մոնիկան։
Վերջինս նշեց, որ անկախ ամեն ինչի իր ընտանիքը միշտ աջակցել է իրեն։ «Հայրս մահացել է իմ միակ ուժ տվողը մայրս է։ Նա տեսնելով իմ ցանկությունն ասաց, որ փորձեմ դերասանական ոլորտում։ Նկարահանվեցի «Աբելի քույրը» հեռուստասերիալում, բայց շատ կարճ։ Հետո շատ պատահական առաջարկ ստացա «Առաջնորդները» հեռուստասերիալից, որ ինձ համար մեծ փորձ էր։ Մայրս տեսնելով իմ հաջողությունները խորհուրդ տվեց, որ շարունակեմ։ Մորս խորհուրդն ինձ մոտիվացրեց»,– նշեց դերասանուհի։
Շարունակությունը՝ այստեղ: