Օրգազմի օգտակար ազդեցությունը օրգանիզմի վրա
PHOTOՀետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ օրգազմն ուղեղը մարզելու ավելի լավ միջոց է, քան խաչբառերը կամ այլ գլուխկոտրուկները: Այս մասին հայտնում է Mail Online-ը:
Օրգազմի ժամանակ ուղեղի ակտիվությունը շատ բարձր է: Բացի այդ, այդ ժամանակ ակտիվանում են գլխուղեղի մակերեսի բջիջները, իսկ գլուխկոտրուկների լուծման դեպքում՝ միայն մի փոքր հատվածի բջիջները:
Օրգազմի պահին նկատվում է արյան քանակի զգալի մեծացում, որը դեպի ուղեղ է գնում: Մասնագետները պնդում են, որ նման զգացողություններն ավելի քան օգտակար են մարդու ուղեղի համար, քանի որ արյունը թթվածինը և սնուցիչ նյութերը տարածում է օրգանիզմում: Ուղեղը մարզող վարժությունները բարձրացնում են ուղեղի ակտիվությունը, սակայն միայն հարաբերականորեն տեղայնացված հատվածներում: Օրգազմն ամբողջությամբ է ակտիվացնում ուղեղը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: