Հայաստանի պատանեկան հավաքականը չհաղթեց Սան Մարինոյին
SPORTՖուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ոչ ոքիով է ավարտել Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարը: Վերջին՝ երրորդ տուրում հայկական թիմը 1:1 հաշվով է ավարտել Սան Մարինոյի դեմ հանդիպումը:
Պորտուգալիայի Պամպիլյոսա քաղաքի Կառլոս Դուարտեի անվան Քաղաքային ստադիոնում կայացած խաղի 29-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը բացել է հաշիվը, բայց Սան Մարինոն 75-րդ րոպեին խփել է պատասխան գոլը:
Հայաստանի թիմը խմբում գրավել է երրորդ տեղը եւ դուրս է մնացել հետագա պայքարից:
Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ մեկնարկային կազմով՝
12. Էրիկ Խուրշուդյան 3. Լևոն Ղարիբյան 4. Էրիկ Ղարիբյան 6. Նորայր Գրիգորյան 7. Վիգեն Կարապետյան 8. Կարեն Մելքոնյան 9. Ռաֆիկ Մելիքյան 11. Հովհաննես Հարությունյան 13. Սամվել Խուրշուդյան 14. Արման Ասիլյան 18. Արսեն Եղիազարյան:
Պահեստայիններ
1. Ժորա Սաֆարյան 2. Պարգև Աբրահամյան 5. Արթուր Խաչատրյան 10. Աբրահամ Պորտուգալյան 15. Միհրան Պետրոսյան 16. Արմեն Նահապետյան 17. Վարդան Բաբախանյան