Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլի 19-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին այսօր հակացուցված է ծուլությունը, սակայն արժե խուսափել նաև հակառակ երևույթներից՝ վազվզոցից, շտապողականությունից: Առավոտը խթան կտա գործերն ավարտելու համար, սակայն ակտիվությունը կարող է նվազել, եթե քիչ է ձեր էներգիան, կամ ձեզ վատ եք զգում: Չարժե անցնել նոր առաջադրանքների, հատկապես, եթե արած աշխատանքի վերաբերյալ դեռևս հարցեր են մնացել: Օրվա երկրորդ կեսը կարող է նորից հիշեցնել ինչ-որ անավարտ գործի մասին:

Ցուլ

Օրվա սկզբում Ցուլերը հակված են գործել իներցիայով, ինչն այնքան էլ վատ չէ: Հնարավոր է կարողանաք ավարտին հասցնել գործը, որում շատ ուժ եք ներդրել: Սակայն աստղերը հուշում են, որ շատ ոլորտներում ձեզ այժմ դժվար կլինի կայուն վերջակետի հույս ունենալ. ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք ստորակետ դնել: Օրվա երկրորդ կեսին կարող են ուժգնանալ ձեր անձնական կասկածները կամ փոխադարձ հարցեր ի հայտ գալ:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են նյարդայնանալ օբյեկտիվ ուշացումների, ազատության կամ հստակության պակասի պատճառով: Շատ Երկվորյակներ կբախվեն նախկինում իրենց անուշադրության, անփութության հետևանքների հետ: Արգելքների հաղթահարումը մանրակրկիտ մոտեցում կպահանջի: Արժե բացառել շտապողականությունն ու թեթևամտությունը: Օրվա երկրորդ կեսին ձեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ նորություններ կստանաք:

Խեցգետին

Խեցգետինների համար առավել ներդաշնակ և կայուն կլինի առավոտը: Չարժե ավելի ուշ ժամանակի թողնել համատեղ պայմանավորվածությունների իրագործումը, ծառայություններով փոխանակումը, անձնական հանդիպումը: Օրվա ընթացքում աստղերը կարող են ձեր ուշադրությունն ուղղել պոտենցիալ վտանգների վրա, այդ թվում՝ կապված ձեր գործերի նյութական կողմի հետ: Լավագույն պահը չէ կապեր ձևավորելու համար, չարժե վստահել անծանոթ մարդկանց կամ ընկերություններին:

Առյուծ

Ֆինանսական բարեկեցության և ընդհանուր հավասարակշռության պահպանման համար Առյուծները պետք է լավ կողմնորոշվեն իրավիճակում: Կարևոր է նախաձեռնել ամեն անհրաժեշտը՝ խուսափելով ավելորդ և վաղաժամ գործողություններից: Արժե ավելի հանգիստ վերաբերվել ուշացումներին և ձգձգումներին: Օրվա երկրորդ կեսում նախադրյալներ կձևավորվեն տարընթերցումների, տարաձայնությունների համար:

Կույս

Կույսերի գործնական ջանքերն այսօր արդյունավետ կլինեն միայն առավոտյան և միայն սահմանափակ ոլորտում: Չնայած ընդհանուր լավ հիմքին՝ ցանկացած գործ կարող է դանդաղել փաստաթղթերում անճշտությունների, ինչ-որ մեկի բացակայության պատճառով: Բացառված չէ, որ ինքներդ պատրաստ չլինեք օպերատիվորեն անցկացնել այս կամ այն գործողությունները: Առավել կոնկրետ հուշումներ կտա օրվա երկրորդ կեսը:

Կշեռք

Առավոտը Կշեռքները կարող են հատկացնել կենցաղային և տեխնիկական հարցերին, հատկապես, եթե ավարտին է մոտենում բարդ աշխատանքների, բուժական գործընթացների փուլը: Կուրախացնի անհարմար շրջանի մոտալուտ ավարտը: Օրվա երկրորդ կեսը խոստանում է տրամադրության և ինքնազգացողության կայունացում, կհիշեցնի կանգնեցված գործերի և հաճելի հեռանկարների մասին:

Կարիճ

Կարիճների համար կարևոր է օրվա տեղեկատվական բաղկացուցիչը: Եթե առավոտն ակտիվ շրջան է, օրվա կեսին օգտակար կլինի ընդմիջումը, որպեսզի տրամադրվեք այլ ալիքի: Բացառված չէ, որ ձեզ հետաքրքրող մարդը հրաժարվի իր խոսքերից, վերանա տեսադաշտից, ժամանակ խնդրի մտորման համար, առաջարկի հավելյալ նյութ: Կարող են ավարտվել ընդհանուր գործերը, ընդհատվել բանակցությունները: Միաժամանակ, հնարավոր է ընտանեկան կամ ընկերական վեճի թարմացում:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում չշտապել գնահատել նորությունները, ընդունել առաջարկները. այսօր հնչած ամեն բան հետագա ճշգրտման կարիք է զգում: Հնարավոր է ընդմիջում մեկ առաջադրանքից մյուսին անցնելիս: Ավելի լավ է չծրագրել ձեզ այս կամ այն արձագանքի. հաճելի անակնկալներն ավելի հնարավոր են, երբ դրանց չեք սպասում: Օրվա երկրորդ կեսին կարող է ակտուալ դառնալ ուղևորությունը, հանդիպումը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար առավել բեղմնավոր է առավոտը: Շատերին կհաջողվի ավարտին հասցնել կարևոր գործը, հատկապես, եթե ավելի վաղ արթնանան: Օրվա հետագա իրադարձությունները ցույց կտան, որ ամեն ինչ այնքան ակնհայտ չէ, որքան ձեզ թվում է: Եթե իրավիճակի ըմբռնման հետ խնդիրներ չունեք, ապա շուտով ձեզ կարող են պետք գալ մարդիկ, որոնց հետ կապված եք: Բացառված չէ, որ նորից ստիպված լինեք վերահսկողության տակ առնել ձեր գործերի նյութական բազան:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն համակերպվել իրադարձությունների դանդաղ ընթացքի հետ: Հնարավոր է տնային ձևափոխումների, բիզնես ծրագրերի հետաձգում, ֆինանսավորման, բնակարանի, կենցաղի դասավորման հետ կապված խնդիրներ: Ծրագրում, որն իդեալական էր թվում, կարող են երևան գալ թույլ տեղեր, այդ թվում՝ կապված նյութական մասի հետ: Մտերիմների, ազգականների հետ զրուցելու փորձը կարող է չստացվել:

Ձկներ

Ձկների համար նորից արդիական է կարևոր տեղեկատվության հավաքման փորձը: Այս պահին կարելի է վստահ լինել միայն այն արդյունքներում, որոնցում ոչ մի կասկած չկա: Մնացած բոլոր դեպքերում ավելի լավ է փորձել նորից ուսումնասիրել ձեզ հետաքրքրող թեմայի մանրամասները: Անհաջողության դեպքում չարժե վհատվել և նահանջել. փակուղին ձեր ուշադրությունը կուղղի որոնման ավելի օգտակար ուղղությունների վրա:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan