Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


ԼՂ հակամարտության պատերազմական սցենարը Իրանին ձեռնտու չէ. իրանագետ

SOCIETY

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատերազմական սցենարը Իրանին ձեռնտու չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանի՝ օրերս արած հայտարարությանը այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան ղարաբաղան կարգավորման հարցում երրորդ ուժերի միջամտությունը՝ իրանագետը նշեց, որ սա անընդմեջ հնչող հայտարարություններից է:

«Կարծում եմ՝ «երրորդ ուժեր» արտահայտությունը կարելի է վերագրել բոլոր երկրներին բացի Մինսկի խմբից,  քանի որ գիտենք՝  հենց խումբն է զբաղվում այդ խնդիրներով:  Դիտարկումը հիմնականում այն մասին է, որ ոչ Թուրքիան այստեղ անելիք ունի, ոչ էլ անգամ Միացյալ Նահանգները կարող է ինչ-որ առանձնահատուկ գործողություններ ծավալել: Այս գործընթացը հանձնարարված է Մինսկի խմբին, եւ սրանով  կրկին կարեւորվում է խմբի գործունեությունը»,-ընդգծեց Գոհար Իսկանդարյանը:

Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների կողմից պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Իրանագետն ընդգծեց, որ կարեւոր են ոչ այնքան հայտարարությունները, որքան գործողությունները:

«Ասեմ, որ նմանատիպ հայտարարություն արվել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, եւ դա շատ բնական է: Մենք գիտենք, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնություններ եւ խնդիրներ կան, եւ հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես են նրանք այդ ամենը հաղթահարելով համագործակցում տարբեր հարթակներում, հատկապես պաշտպանական ոլորտում: Ամեն դեպքում, Իրանի համար անչափ կարեւոր եւ անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգությունը: Հայ-ադրբեջանական սահմանին առաջացած յուրաքանչյուր խնդիր Իրանը շատ ցավագին է ընդունում,  քանի որ դա հե նց իր սահմանների, իր տարածքի անվտանգության համար սպառնալիք է: Իրանը նույնպես շահագրգռված է, որ ամեն ինչ բանակցությունների, խաղաղ միջնորդական առաքելությունների միջոցով լուծվի»,-նշեց նա:

Մեր հարցին ի պատասխան՝ իրանագետը նաեւ անդրադարձ կատարեց Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի շուրջ տարվող բանակցություններին՝ ընդգծելով, որ Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը միանշանակ ձեռնտու է Հայաստանին:

«Իրանը մեծապես հետաքրքրված է այս համագործակցությամբ,  խոսքը, ի վերջո, այդքան մեծ շուկայի մասին է, բայց վերջին հայտարարություններից տեսանք, որ ԵԱՏՄ-ում այս հարցի հետ կապված կան խնդիրներ, այսինքն՝ այնտեղ այդքան էլ չեն ցանկանում ակտիվորեն համագործակցել Իրանի հետ: Առկա են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Հուսով եմ՝  դրանք պարզապես օրենսդրական դաշտի հետ  կապված, այլ ոչ թե երկրների միջեւ առկա խնդիրներ են:  Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն կկարողանա միջնորդի դերում լինել:  Բազմիցս խոսել ենք, որ որոշակի ապրանքներ, կիսաֆաբիկատներ  հնարավոր կլինի բերել այստեղ, հետո մտցնել ԵԱՏՄ շուկա: Սա շատ հետաքրքիր բան է, բայց այս պահին առանձնապես դրական միտումներ չեմ նկատում»,-եզրափակեց Գոհար Իսկանդարյանը:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service