ԻՊ-ի զինյալներն Իրաքում իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ
INTERNATIONAL NEWS «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է CBS News-ը:
Թունավոր գազի կիրառմամբ գրոհը տեղի Է ունեցել ապրիլի 16-ին: Դրա հետեւանքով Իրաքի 25 քաղաքացիներ դիմել են բժշկական օգնության, ամերիկացիների թվում տուժածներ չկան, հաղորդել Է հեռուստաալիքը:
Նշվում Է, որ դա արդեն երկրորդ քիմիական գրոհն Է վերջին մի քանի օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ԻՊ-ի զինյալները թունավոր նյութեր են օգտագործել Մոսուլի արեւմուտքում տեղի ունեցած մարտերում: Չհաստատված տվյալներով՝ խոսքը վերաբերում Է քլորին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



