Թրամփը հանձնարարել Է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի գնահատում անցկացնել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել Է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ ապրիլի 18-ին տարածված հայտարարության մեջ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել Է Ազգային անվտանգության խորհրդին՝ կատարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստուգում, որը կպարզի թե արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր Է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին համապատասխան»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



