Թուրքիայի քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցները շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հազարավոր մարդիկ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Այդընում, Քոջաելիում, Քոնյայում ու Ադանայում փողոցներ են դուրս եկել` ասելով. «Ոչ, մենք հաղթեցինք»:
Հատկապես բազմամարդ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ստամբուլում: Քաղաքի Քադըքյոյ թաղամասում հազարավոր կանայք են ցույցի դուրս եկել` հայտարարելով, որ թույլ չեն տա մեկ մարդու ռեժիմի հաստատում:
Անկարայում բարձրագույն ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ցուցարարները պահանջել են չեղյալ համարել հանրահավաքի արդյունքները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



