Ոստիկանությունը որոնում է 102-րդ ռազմաբազայի անհետ կորած ռուս զինծառայողին
SOCIETYՈստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի 1982 թվականին ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:
Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել են մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և մարզական կոշիկներ։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Լոշմանովը Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող է:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, (0312) 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



