Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի դեմ. Financial Times
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցների ռեժիմը ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք ավելի շատ պատժամիջոցներ կսահմանենք ԿԺԴՀ-ի դեմ»,-ասել Է նա: Ֆինանսների նախարարը հավելել Է, որ դրանք լինելու են ուղղակի պատժամիջոցներ ԿԺԴՀ-ի քաղաքացիների եւ ընկերությունների դեմ, այլ ոչ թե չինական ընկերությունների նկատմամբ, որոնք բիզնես են վարում այդ երկրի հետ:
«Անցած շաբաթ մենք պատժամիջոցներ սահմանեցինք Իրանի դեմ մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ,-ընդգծել Է Մնուչինը:-Նոր պատժամիջոցներ կլինեն Իրանի դեմ, որոնք կապված չեն միջուկային խնդրի հետ: Մենք մտադիր ենք շատ ուշադիր հետեւել Թեհրանի գործելակերպին»:
«Զգալի պատժամիջոցներ կսահմանվեն Սիրիայի դեմ,-հավելել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:-Ես կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում, եթե խոսենք չափերի ու ծավալների մասին, դրանք կվերաբերեն մոտավորապես 200 սիրիացիների կամ Սիրիայի հետ կապված անձանց ու կազմակերպությունների», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



