2018 թ.-ին պետք է մեծ շուքով նշել Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը
BLOGՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս տարի լրացավ մեր ցեղասպանվելու 102 տարին: Բոլորս հիշում ենք, թե ինչպես նշեցինք Հարյուրամյակը:
2018-ին լրանում է մայիսյան հերոսամարտերի` Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ Ապարան, հարյուրամյակը: Չգիտես ինչու, կարծես ոչ մի կերպ չենք պատրաստվում դա մեծ շուքով տոնելու: Ինչպես Ցեղասպանության հարյուրամյակը նշեցինք, կրկնակի, եռակի շատ միջոցառումներ պետք է լինեն մյուս տարի: Ողջ աշխարհը պետք է իմանա, թե հարյուր տարի առաջ ցեղասպանություն, համաճարակներ, սով տեսած Հայաստանն ինչպես հաղթեց հսկա Օսմանյան տերության բանակներին: Պետք է իմանան, որ դրանով ոչ միայն մեզ փրկեցինք, այլև`այժմյան հզորներից ոմանց, որոնք հարյուր տարի առաջ հաստատ թուրանին չէին կարող դիմակայել:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



