Բարսելոնում ավտոբուսներ են գործարկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի գովազդով. El Mundo
SOCIETYԿատալոնիայի անկախության հանրաքվեն քարոզող գովազդային արշավ Է ծավալվել Բարսելոնի հասարակական տրանսպորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Mundo թերթը:
Նրա տեղեկատվությամբ՝ մինչեւ ապրիլի 30-ը ինքնավար հանրակցության մայրաքաղաքում երթուղիներ են դուրս գալու 21 ավտոբուսներ՝ «Որովհետեւ դա իմ իրավունքն Է: Ձայն՝ հանուն հանրաքվեի» մակագրությամբ: Բացի այդ, մինչեւ ապրիլի 24-ը նմանօրինակ հայտարարություններ կտեղադրվեն մետրոյի կայարաններում ու վագոններում: Բարսելոնում «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) ներկայացուցիչ Ալբերտո Ֆեռնանդեսը հորդորել Է քաղաքագլխին՝ «անհապաղ ազատվել գովազդից», քանի որ այն «քարոզում Է ոչ իրավական գործողություններ, որպիսին, օրինակ, հանրաքվեն Է»:
Կատալոնիան ինքնավար հանրակցություն Է Իսպանիայի հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն Է տվել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերն Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից հետ թագավորության Սահմանադրական դատարանը չեղյալ Է հայտարարել այս փաստաթղթի գործողությունը:
Չնայած դրան՝ կատալոնցի անջատականները շարունակում են պնդել, որ հանրաքվեն կայանա: Ավելի վաղ մարզի կառավարության փոխղեկավար, «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Օրիոլ Ժունկերասը չի բացառել, որ ինքնավարությունը միակողմանի կարգով անկախության կհռչակի, եթե Մադրիդը թույլ չտա հանրաքվե անցկացնել թագավորության կազմից դուրս գալու շուրջ:
Իսպանիայի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ թույլ չեն տա հանրահարցում կազմակերպել: Բացի այդ, Իսպանիայի Սահմանադրության մեջ չկան հոդվածներ, որոնք ինքնավար մարզին թույլ են տալիս առանց կենտրոնական կառավարության հետ համաձայնության հանրաքվե անցկացնել եւ միակողմանի կարգով անկախություն հռչակել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



