Թուրքիայում անկախ մամուլը հանրաքվեից հետո ավելի բարդ իրադրությունում կհայտնվի. «Լրագրողներ առանց սահմանների»
SOCIETY«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտարարել է, որ Թուրքիայում անկախ մամուլի վիճակը սահմանադրական հանրաքվեից հետո ավելի է բարդանալու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ռեդիսկեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրաքվեի ժամանակ մի շարք խոշոր քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մեդիան, հաղթել է «ոչ»-ը: «Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կարող է կիրառել: Հաջողությամբ ավարտված հանրաքվեից հետո Էրդողանից բարեգթություն ակնկալող մարդկանց նման լավատես չեմ: Նա բարեգութ չէ: Հակառակը, ագրեսիվ ղեկավար է»,- նշել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



