Հաշտարարի գրասենյակը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված սեմինար կիրականացնի
SOCIETYՖինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը շարունակում է ֆինանսական կրթությանն ուղղված միջոցառումների շարքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն ասաց, որ ապրիլի 20-ն գրասենյակը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ուսանողների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված սեմինարների շարք կանցկացնի:
«Մենք շարունակում ենք ավագ դպրոցներում սեմինար-դասընթացների անցկացումը: ՀՀ մարզերից դպրոցականներին բերում ենք Երեւան եւ նրանց համար կազմակերպում դասընթացներ, որոնք պարունակում են մշակութային, ֆինանսական տարրեր»,-հավելեց հաշտարարը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը տարբեր կրթական հաստատություններում ֆինանսական կրթությանն ուղղված միջոցառումների շարքն անցկացնում է 2010 թվականից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



