Քեմերոն. Ես միջուկային զենք կօգտագործեի
INTERNATIONAL NEWSՄիջուկային հարձակումն անվտանգության ծայրահեղ միջոց է, եւ որոշ դեպքերում կարող է արդարացված լինել: Ըստ Independent-ի, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ ի պատասխան լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հայտարարությանն այն մասին, որ ինքն այլ երկրի դեմ ատոմային ռումբ չէր գործածի: Այդ պատճառով հարկավոր է 100 մլրդ ֆունտ ծախսել կամ ռազմական բյուջեի մեկ քառորդը՝ Trident ատոմային սուզանավերի համակարգերի թարմացման համար:
«Իսկ ես կարծում եմ, որ այդպիսի դեպքեր կան: Եվ եթե այլ պատասխան տաք, ապա դուք, անկեղծ ասած, խարխլում եք ազգային անվտանգությունը»,- հայտարարել է նա:
Պարբերականի փոխանցմամբ, բրիտանական ատոմային սուզանավերի մարտագլխիկներն 8 անգամ ավելի հզոր են Հիրոսիմայի եւ Նագասակիի ժամանակաշրջանի ատոմային ռումբերից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



