ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ֆլորիդայի միջազգային համալսարանում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 13-ին Ֆլորիդայի միջազգային համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա էին միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժինների դասախոսներ և ուսանողներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, դասախոսության ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։
Հանդիպման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է դասախոսների և ուսանողներ բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը և պետականաշինության գործընթացին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



