Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ-ի համագործակցությունն Աբխազիայի հետ. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունն Աբխազիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Եթե խոսենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, ապա, իհարկե, մենք կողջունեինք այս կառույցի համագործակցությունն Աբխազիայի Հանրապետության հետ: Լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ Է բոլոր այն պետությունների կոնսենսուսը, որոնք մտնում են այս կամ այն կազմակերպության մեջ, նույնը վերաբերում Է դիտորդի կարգավիճակին: Այստեղ տարբերություն չկա, այստեղ կարեւոր Է, որ որոշումը պաշտպանվի այս կամ այն կառույցի մասնակիցների կողմից»,-ասել Է Լավրովը:
«Ինչ վերաբերում Է ՀԱՊԿ-ին, դա կազմակերպություն Է, որը կոչված Է ապահովել նրա մեջ մտնող երկրների անվտանգությունը: Աբխազիայի Հանրապետության անվտանգությունն ամենահուսալի կերպով ապահովված եւ երաշխավորված Է այն հարաբերություններով, որոնք ամրագրված են Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի Հանրապետության միջպետական պայմանագրերում»,-ասել Է Լավրովը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



