Մեյը հրաժարվել Է մասնակցել նախընտրական հեռուստաբանավեճերին
INTERNATIONAL NEWS Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել Է մասնակցել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին նախորդող հեռուստաբանավեճերին: Ինչպես նախարարների կաբինետի ղեկավարը հայտնել Է BBC կորպորացիայի եթերում, ինքը կսահմանափակվի ընտրազանգվածի հետ հանդիպումներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք հեռուստաբանավեճեր չենք անցկացնի: Ես հավատում եմ (ընտրական) արշավներին, որոնց ընթացքում քաղաքական գործիչները դուրս են գալիս եւ հանդիպում ընտրողների հետ»,-ասել Է Մեյը:
Վարչապետը նաեւ հայտարարել Է, որ վաղաժամկետ ընտրությունների անցկացումը պետք Է ընդդիմադիր կուսակցություններին խանգարի՝ խափանելու Եվրամիությունից թագավորության դուրս գալու (Brexit) գործընթացը: Նրա խոսքով՝ «երբ գործը հասավ 50-րդ հոդվածի (Լիսաբոնի պայմանագրի) կիրառմանը, պարզ դարձավ, որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ Վեսթմինսթերում փորձեցին «վիժեցնել Brexit-ի գործընթացը»:
«Ժողովուրդը միավորված Է այդ նպատակի շուրջը: Հասարակայնությունը ցանկանում Է, որ մենք իրականացնենք Եվրամիությունից դուրս գալը եւ ապագայում կառուցենք ավելի ուժեղ Մեծ Բրիտանիա»,-ընդգծել Է Մեյը:
Այն մասին, որ Միացյալ Թագավորության կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդը հրաժարվում Է մասնակցել հեռուստաբանավեճերին, ապրիլի 18-ին հայտնել Էր Press Association գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի դիվանատան մի աղբյուրի:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, իր հերթին, հայտարարել Է, որ վարչապետը «չպետք Է խուսափի դեմ առ դեմ անցկացվող հեռուստաբանավեճերից», իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Թիմ Ֆարոնը հորդորել Է այն հեռարձակողներին, որոնք եթեր են տալու բանավեճերը, ամեն անգամ դատարկ աթոռ դնել այն տեղում, որտեղ պետք Է նստեր թորիների թեկավարը:
Ապրիլի 18-ին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ Է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք Է առավելագույնս ուժեղ լինի:
Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ Է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք Է կայանա ապրիլի 19-ին: Ինչպես սպասվում Է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



