Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Երևանի 18-ամյա բնակչի նկատմամբ
SOCIETYՈստիկանությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանություն կատարելու հատկանիշներով հետախուզում է հայտարարել Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանի նկատմամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ապրիլի 11-ին Ջրվեժ թաղամասում նա կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել մի քաղաքացու ու սպանել։
Արթուր Գևորգյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



