Ուշադրություն`քաղցրի սիրահարներին
PHOTOԲոլոր քաղցրասերներին անհանգստացնում է այն փաստը, որ քաղցրի պարբերական օգտագործումը (մասնավորապես՝ կոնֆետները) ճարպակալման և սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Սակայն վերջին շրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հետազոտողները գիտականորեն հերքել են: Այս մասին հաղորդում է raut-ը:
Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 5000 ամերիկացի, ցույց է տվել, որ վատ առողջական վիճակի և քաղցրի պարբերական օգտագործման միջև կապը բացակայում է:
Նրանք, ովքեր օրական առնվազն մեկ անգամ օգտագործել են քաղցր, ավելի շատ հակված չեն եղել գիրացման և սրտանոթային հիվանդությունների, քան այն մարդիկ, ովքեր շաբաթական մեկ անգամ են կիրառել քաղցր:
Դիետոլոգները որևէ կապ չեն հայտնաբերել կոնֆետների հաճախակի օգտագործման և մարմնի զանգվածային ինդեքսի միջև:
Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ անհրաժեշտ է չափավոր օգտագործել քաղցր:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: