Xiaomi-ն ներկայացրել Է կրկնակի խցիկով նոր սմարթֆոնը
SOCIETY Չինաստանի Xiaomi ընկերությունը հայտարարել Է Mi6 սմարթֆոնի առաջիկա թողարկման մասին՝ կրկնակի խցիկով եւ ֆլագմանական բնութագրերով: Սարքի վերաբերյալ տեղեկատվությունն ընկերությունը հրապարակել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սմարթֆոնը կստնա FullHD-դիսփլեյ (անկյունագիծը 5,15 դյույմ): Խցիկը պատրաստված Է iPhone 7 Plus-ի համանմանությամբ. երկու մոդուլներն Էլ ունեն 12 մեգափիքսել լուծաչափ եւ օպտիկական կայունացում:
Mi6-ն ունի Qualcomm Snapdragon 835 ութամիջուկ պրոցեսոր, վեց գիգաբայթ գործառական հիշողություն եւ մինչեւ 128 գիգաբայթ հիշասարք՝ առանց հիշողության քարտերի օժանդակության: Սարքի կորպուսը պատրաստված Է ապակուց եւ մետաղից: Սմարթֆոնը մատչելի Է երեք գույներով՝ սեւ, սպիտակ եւ կապտա-ոսկեգույն: Դրանց հետ մեկտեղ ընկերությունը կթողարկի ընծայական տարբերակը՝ խեցե կորպուսով:
Ապարատի ամենաԷժան տարբերակը՝ 64 գիգաբայթ հիշասարքով, կարժենա 2,5 հազար յուան, 128 գիգաբայթով տարբերակը գնահատված Է 2,9 հազար յուան: Ամենաթանկ վերափոխակը՝ խեցե կորպուսով արժե երեք հազար յուան: Վաճառքները Չինաստանում կսկսվեն ապրիլի 28-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



