Brexit-ի շուրջ բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում. Եվրահանձնաժողով
SOCIETYԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններն սկսվելու են հունիս ամսվա ընաթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ապրիլի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Brexit-ի շուրջ բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Նախօրյակին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ Է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք Է առավելագույնս ուժեղ լինի:
Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ Է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք Է կայանա ապրիլի 19-ին: Ինչպես սպասվում Է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



