Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանի երաժշտական կրթօջախները նոր գործիքներ են ստացել

SOCIETY

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, ինչպես նաև «Երևան» փողային նվագախումբն ու Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան համալրվել են երաժշտական նոր գործիքներով: Մշակութային կրթօջախներում իրականացված նորոգման աշխատնքներից հետո համայնքային ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցների՝ նոր գործիքներով համալրմա ն աննախադեպ ծրագիրը, քաղաքապետի խոստմանը համաձայն, իր շարունակությունն ունեցավ նաև 2017-ին: Մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներին հանձնվել է փողային, լարային և հարվածային 176 նոր գործիք, այդ թվում` ազգային նվագարաններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով սաներին և մանկավարժական համակազմերին՝ քաղաքապետը հատկանշել է, որ մշակույթի ոլորտի խնդրիները քաղաքապետարանի մշտական ուշադրության տակ են:

«Այսօր մշակութային հաստատություններում կրթվող նոր սերնդի համար մեր պարտքն է ապահովել անհրաժեշտ պայմաններ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում նորոգվեցին մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցները, ինչպես նաև մշակութային մյուս կրթօջախները: Ծրագիր, որին, ի դեպ, շատերը թերահավատորեն էին վերաբերում: Մեր հաջորդ քայլը երաժշտական նոր գործիքների տրամադրումն էր: Այս ուղղությամբ նախորդ տարի տրված աշխատանքների մեկնարկը, ինչպես և խոստացել էինք, ունեցավ իր շարունակականությունը: Վստահ եմ, որ մայրաքաղաքի երաժշ տական կրթօջախներում սովորող մեր սաների համար երաժշտական գործիքների թարմացումը նոր լիցք է տալու, որպեսզի միջազգային տարբեր հարթակներում բարձր պահեք Երևանի պատիվը: Սիրելի՛ մանկավարժներ ու սաներ, վստահեցնում եմ ձեզ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն իր հերթին հատկանշելով գործիքների ձեռքբերման ծրագրի կարևորությունն ու բացառիկությունը՝ հավելել է, որ ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ վերջին տարիներին մայրաքաղաքի մշակութային զարկերակին հաղորդվել է նոր ռիթմ:

Երաժտական և արվեստի դպրոցների տնօրեններն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության և հետևողականության համար՝ նկատել են,  որ հարմարավետ պայմաններ և երաժշտական նոր գործիքներ ունենալը տասնամյակներ շարունակ սպասված ծրագիր է եղել: Հիշեցնենք, որ 2016թ. երաժշտական դպրոցներին հանձնվել էր 153 երաժշտական գործիք:

Միջոցառման շրջանակում երաժշտական կատարումներով հանդես են եկել և ներկաներին ողջունել երաժշտական կրթօջախների սաները:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe