Չափից շատ կալորիաները վնասակար են տարեց մարդկանց համար
PHOTOԱմերիկացի գիտնականները հայտարարել են, որ տարեց մարդիկ պետք է խստորեն հետևեն իրենց սննդակարգին եւ օրական 2 հազար կալորիայից ավելի սնունդ չօգտագործեն: Նրանք պնդում են, որ այս կանոնին չհետեւելը հանգեցնում է անխուսափելի խնդիրների հիշողության հետ կապված:
Վերջին հետազոտությունների տվյալները փաստում են այն մասին, որ օրական 2100-6000 կալորիայի օգտագործումը կարող է հիշողության լուրջ խնդիրների առիթ դառնալ տարեց մարդկանց մոտ: Հետազոտողների ուսումնասիրությանը մասնակցել են 70-89 տարեկան ավելի քան հազար կամավոր: Նրանց բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի անդմաները օրական օգտագործել են 600-1526 կալորիա սնունդ, երկրորդ խմբի անդմաները՝ 1526-21043 կալորիա սնունդ, իսկ երրորդ խմբի անդամները՝ 2143-6000 կալորիա սնունդ: Պարզվել է, որ երրորդ խմբի մարդկանց մոտ հիշողության կորստի ռիսկը երկու անգամ մեծ է եղել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: